Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:».
2) 3-րդ մասի`
ա. առաջին պարբերությունից հանել «ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն,» բառերը,
բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առանց սույն մասով նախատեսված պաշտոնի նշանակելու պայմանների՝ ոստիկանության մասնագիտացված հանձնաժողովի եզրակացության հիման վրա ոստիկանության գլխավոր կամ ավագ խմբերի պաշտոններում կարող է նշանակվել ծառայողական գերազանց ցուցանիշներ ունեցող և անձնական (բարոյական) բարձր որակներով բնութագրվող ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության միջին խմբի պաշտոն: Մասնագիտացված հանձնաժողովի եզրակացությամբ պաշտոնի նշանակվելուց հետո ծառայողի վերապատրաստումը պարտադիր է: Մասնագիտացված հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»,
գ. չորրորդ պարբերության ««Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «բարձրագույն կրթություն» բառերով.
3) 6-րդ և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետևյալ առաջնահերթությամբ.
1) ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.
2) ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացածների, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելուց հետո սահմանվում է վեցամսյա փորձաշրջան: Փորձաշրջանում գտնվող ոստիկանության ծառայողի՝ տվյալ պաշտոնին համապատասխանությունը ստուգվում է ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստման արդյունքներով և ուղղակի ղեկավարի դրական բնութագրի հիման վրա: Բնութագիրը պետք է պարունակի նվազագույն տեղեկություններ փորձաշրջանում գտնված անձի տրամաբանելու, քաղաքացիների, գործընկեր ծառայողների հետ շփվելու որակների, ծառայողական լիազորությունների իմացության և դրանք կիրառելու կարողության, ծառայողական կարգապահության վերաբերյալ: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:».
4) 8-րդ մասի «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «ոստիկանական նախնական մասնագիտական կրթություն» բառերով: