Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով ոստիկանության ուսումնական հաստատությունում կարող են սահմանվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններ, որոնցում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով նշանակվում են համապատասխան գիտական աստիճան (կոչում) ունեցող, սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները բավարարող, սակայն ոստիկանությունում ծառայության չանցնող անձինք` տվյալ պաշտոնում ոստիկանության ծառայողի համար նախատեսված համարժեք վարձատրությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում վարձատրության համարժեքությունը որոշելու համար անհրաժեշտ ծառայության ստաժի և գիտամանկավարժական աշխատանքի ստաժի համապատասխանությունը որոշվում է ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանող` պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»: