Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 55-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:».
2) 6-րդ մասից հանել «Ոստիկանության մագիստրոս» կամ» և «Ոստիկանության բակալավր» կամ» բառերը: