Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. «18-ից» բառից հետո լրացնել «(բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների)» բառերով.
բ. 2-րդ կետը «անձնական հատկանիշներով» բառերից առաջ լրացնել «կրթությամբ,» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 3-րդ մասը «ներկայացվող» բառից հետո լրացնել «մասնագիտական,» բառով: