Հոդված 16. Կուսակցության կանոնադրությունը
Հոդված 16. Կուսակցության կանոնադրությունը
1. Կուսակցությունը, նրա կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման վրա, որի դրույթները չպետք է հակասեն Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին, օրենքներին և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին:
2. Կանոնադրությունում սահմանվում են կուսակցության`
1) անվանումը, ներառյալ` անվանման հապավումը, ինչպես նաև խորհրդանշանի, այլ խորհրդանիշերի նկարագրությունը (եթե դրանք առկա են).
2) կուսակցությանն անդամակցելու և անդամությունը դադարեցնելու պայմաններն ու կարգը.
3) անդամների իրավունքները և պարտականությունները.
4) կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքները և պարտականությունները, գործունեության ժամկետները և որոշումներ ընդունելու կարգը․
5) կուսակցության անդամների, ներառյալ՝ պատվիրակների միջոցով, համագումարին մասնակցության կարգը․
6) (կետն ուժը կորցրել է 29.12.20 ՀՕ-1-Ն)
7) (կետն ուժը կորցրել է 29.12.20 ՀՕ-1-Ն)
8) կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.
9) կուսակցության անդամների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու կարգը, դրանք կիրառող իրավասու մարմինները:
10) (կետն ուժը կորցրել է 29.12.20 ՀՕ-1-Ն)
3. Կուսակցության կանոնադրությամբ սահմանվում է նաև Ազգային ժողովի ընտրություններին և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների ձևավորման կարգը: Ընտրական ցուցակների ձևավորման կարգը պետք է արտացոլի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջները։ Ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ առնվազն հաշվի են առնվում կուսակցությունների անդամների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունները:
4. Կուսակցության կանոնադրությունը կարող է պարունակել նաև իր գործունեությանը վերաբերող այլ դրույթներ: Տարածքային ստորաբաժանումների առկայության դեպքում կուսակցության կանոնադրությունը պետք է սահմանի նաև դրանց ստեղծման և գործունեության դադարեցման կարգը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքներն ու պարտականությունները և դրանց գործունեության ժամկետները։
(16-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-334-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)