Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 22. Կուսակցության պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Կուսակցության պարտականությունները

1. Կուսակցությունը պարտավոր է`

1) պահպանել Սահմանադրությունը և օրենքները.

2) յուրաքանչյուր տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն): Կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով պարտավոր է ներկայացնել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկատվություն:

2. Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:

3․ Կուսակցությունները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրում են տեղեկություններ իրենց բանկային հաշիվների մասին՝ նշելով բանկի անվանումը, հաշիվների համարները և արժույթը կամ արժույթները, որոնցով բացվել են բանկային հաշիվները: Կուսակցությունն այս տեղեկությունները, անկախ սույն մասում նշված ժամկետից, ներկայացնում է նաև իր հաշիվներն սպասարկող բանկի կամ հաշիվների վերաբերյալ արդեն իսկ ներկայացված տվյալները փոփոխվելու դեպքում՝ փոփոխության կատարման օրվանից 10 օրվա ընթացքում:

(22-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-1-Ն, խմբ., փոփ., լրաց. 05.12.24 ՀՕ-506-Ն)

(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-506-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։