Գլուխ 2 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 7. Կուսակցությունների ստեղծումը
Հոդված 7. Կուսակցությունների ստեղծումը
1. Կուսակցությունը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախաձեռնությամբ` հիմնադիր համագումարի որոշմամբ:
2. Հիմնադիր համագումարը իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն 300 հիմնադիր:
(7-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի անցումային դրույթ)