Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-30-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՐԳԵԼՈՒՄԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 35. Կուսակցության լուծարումը և լուծարման հետևանքները

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 35. Կուսակցության լուծարումը և լուծարման հետևանքները

1. Կուսակցությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով:

2. Կուսակցության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության։

3. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը լուծարման միջոցով` կուսակցության համագումարի որոշմամբ:

4. Եթե կուսակցության լուծարման համար հրավիրված համագումարն իրավազոր չէ, ապա կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը: Իսկ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազոր չլինելու դեպքում կուսակցությունը լուծարվում է կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ: Այս դեպքում կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կուսակցության համագումարը կամ մշտապես գործող ղեկավար մարմինը այլ որոշում չի կայացրել:

5. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է կուսակցության գործունեությունը, ապա կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը։

(35-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-1-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-60-Ն)

(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։