Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-28-ից մինչև 2022-03-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 23. Կուսակցության գույքը

գործել է մինչև 2022-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 23. Կուսակցության գույքը

1. Կանոնադրությամբ և ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով կարող է ունենալ ցանկացած գույք: Կուսակցությունը սեփականության իրավունքով չի կարող ունենալ այնպիսի գույք, որը հանված է շրջանառությունից:

2. Կուսակցության գույքը գոյանում է`

1) կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), եթե դրանք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ.

2) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված նվիրատվություններից.

3) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից.

4) սույն օրենքով սահմանված գործունեությունից ստացված եկամուտներից:

3. Մեկ ֆիզիկական անձի կողմից անդամավճարի առավելագույն չափը տարեկան չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

4. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Կուսակցությունն իր գույքով պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը իր գույքով պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար:

6․ Կուսակցությունը կարող է բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի լիցենզավորած բանկերում։

7. Կուսակցությունը բոլոր դրամական վճարումները կատարում է անկանխիկ հաշվարկներով։

(23-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-1-Ն)

(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։