Հոդված 35. Կուսակցության լուծարումը և լուծարման հետևանքները
Հոդված 35. Կուսակցության լուծարումը և լուծարման հետևանքները
1. Կուսակցությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով:
2. Կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը։
3. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը լուծարման միջոցով` կուսակցության համագումարի որոշմամբ:
4. Եթե կուսակցության լուծարման համար հրավիրված համագումարն իրավազոր չէ, ապա կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը: Իսկ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազոր չլինելու դեպքում կուսակցությունը լուծարվում է կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ: Այս դեպքում կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կուսակցության համագումարը կամ մշտապես գործող ղեկավար մարմինը այլ որոշում չի կայացրել:
5. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է կուսակցության գործունեությունը, ապա կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը։
(35-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի անցումային դրույթ)