Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-30-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 18. Կուսակցության համագումարում որոշումների ընդունման կարգը

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 18. Կուսակցության համագումարում որոշումների ընդունման կարգը

1․ Կուսակցության համագումարին ձայնի իրավունքով մասնակցության, ներառյալ՝ պատվիրակների մասնակցության կարգը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ։

2. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե համագումարին ներկա է կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ համագումարին պատվիրակների մասնակցության դեպքում՝ պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ։

3. Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ։

4․ Կուսակցության կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներն ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

(18-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-1-Ն)

(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։