Գլուխ 7 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. Կուսակցությունների միջազգային գործունեությունը
Հոդված 29. Կուսակցությունների միջազգային գործունեությունը
1. Կուսակցությունն իրավունք ունի կապեր հաստատելու և պահպանելու օտարերկրյա պետությունների քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, կնքելու համագործակցության մասին համաձայնագրեր և իրականացնելու այլ միջոցառումներ, որոնք չեն հակասում Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և օրենքներին:
2. Կուսակցություններն իրավունք ունեն անդամակցելու միջազգային միությունների: