Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-30-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Կուսակցությունների ստեղծման և գործունեության սահմանափակումները

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 5. Կուսակցությունների ստեղծման և գործունեության սահմանափակումները

1. Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով:

2. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում, պետական այլ կազմակերպություններում կուսակցությունների ստորաբաժանումների տեղակայումը:

3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա կուսակցությունների կամ դրանց ստորաբաժանումների, ինչպես նաև հիմնարկների ստեղծումը կամ գործունեությունը:

4. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատությունների, պետական այլ կազմակերպությունների տեղակայումը կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերում և շինություններում։

(5-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-1-Ն)

(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։