Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-30-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 8. Կուսակցության հիմնադիր համագումարի կողմից որոշումների ընդունումը

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 8. Կուսակցության հիմնադիր համագումարի կողմից որոշումների ընդունումը

1. Կուսակցության հիմնադիր համագումարը որոշումներ է ընդունում կուսակցության հիմնադրման, կուսակցության ծրագրի ընդունման և կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար անձին (անձանց) լիազորելու մասին, իր կազմից ընտրում է ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ։

2. Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր։

3. Կուսակցության ծրագրի և կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրների ձայների մեծամասնությամբ:

4. Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am, հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցում, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:

(8-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-1-Ն)

(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։