Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Գործադիր մարմինը և նրա իրավասությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Գործադիր մարմինը և նրա իրավասությունը

1. Գործադիր մարմնին ընտրում է Ժողովը: Գործադիր մարմնի լիազորությունների ժամկետը չի կարող սահմանվել ավելի, քան հերթական Ժողովի գումարման` կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ:

2. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:

3. Գործադիր մարմինը Կազմակերպության կանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխան`

1) ապահովում է Ժողովի կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը.

2) կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից.

3) ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

4) տալիս է լիազորագրեր.

5) բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

7) հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը.

8) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները.

9) հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները.

10) իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:

5. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` մարմնի ղեկավարը, կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։