Հոդված 6. Կազմակերպության անվանումը, խորհրդանիշները և գտնվելու վայրը
Հոդված 6. Կազմակերպության անվանումը, խորհրդանիշները և գտնվելու վայրը
1. Կազմակերպությունն ունի իր անվանումը, կարող է ունենալ նաև կրճատ անվանում (անվանման հապավում) և խորհրդանիշներ:
2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, ինչպես նաև «հասարակական կազմակերպություն» բառերը:
3. Կազմակերպությունը կարող է ունենալ նաև օտար լեզվով անվանում:
4. Եթե օրենքով նախատեսված է բառեր և անվանումներ օգտագործելու համար արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայություն, ապա Կազմակերպության անվանումը կամ կրճատ անվանումը (անվանման հապավումը) կարող է այդպիսի բառեր և անվանումներ պարունակել արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայության դեպքում։
5. Արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման, կրճատ անվանման (անվանման հապավումը) կամ խորհրդանիշի օգտագործում, որը նույնական է այլ հասարակական կազմակերպության, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված իրավաբանական անձանց անվանումներին, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին և խորհրդանիշներին:
6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության խորհրդանիշների օգտագործումը որպես Կազմակերպության խորհրդանիշ կամ խորհրդանիշի մաս:
7. Կազմակերպության անվանումն այլ անձի կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ Կազմակերպության անվանմամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքերում Կազմակերպությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։
8. Կազմակերպության գտնվելու վայրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով գրանցված՝ Կազմակերպության գտնվելու վայրն է:
9. (մասն ուժը կորցրել է 16.01.18 ՀՕ-87-Ն)
(6-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-87-Ն)