Հոդված 12. Կազմակերպության հիմնադիր ժողովը
Հոդված 12. Կազմակերպության հիմնադիր ժողովը
1. Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Կազմակերպությունը հիմնադրողները (նրանց օրինական ներկայացուցիչները), ինչպես նաև Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով նախատեսված անձինք:
2. Եթե Կազմակերպություն հիմնադրող անձինք կնքել են պայմանագիր, ապա հիմնադիր ժողովը գումարվում է Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում` ժողովի մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:
3. Հիմնադիր ժողովը`
1) ընդունում է որոշում Կազմակերպության հիմնադրման մասին.
2) հաստատում է Կազմակերպության կանոնադրությունը.
3) ընտրում է (նշանակում է) այն անձին կամ անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք իրավասու են առանց լիազորագրի ներկայացնելու Կազմակերպությունը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են.
4) կազմավորում (ընտրում) է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումն ընդունվում է միաձայն, 2-րդ կետով սահմանված հարցով որոշումն ընդունվում է մասնակիցների ձայների երկու երրորդով, իսկ մյուս որոշումները՝ ձայների պարզ մեծամասնությամբ:
5. Հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) ժողովի գումարման կամ կազմակերպման օրը և վայրը.
2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց անունները, ազգանունները, իսկ մասնակիցների թիվը տասից ավելի լինելու դեպքում՝ միայն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց քանակը.
3) ժողովի օրակարգը.
4) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները.
5) հիմնադիր իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը:
6. Հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը: