Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-02-04-ից մինչև 2018-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 14. Կազմակերպության պետական գրանցումը

գործել է մինչև 2018-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 14. Կազմակերպության պետական գրանցումը

1. Կազմակերպության պետական գրանցումը, ինչպես նաև Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, լրացումների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության, հիմնադրող անձանց կամ գործադիր մարմնի կամ առանց լիազորագրի՝ Կազմակերպություն ներկայացնելու իրավասություն ունեցող ֆիզիկական անձի անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձի գրանցման տվյալների փոփոխության (այսուհետ՝ Կազմակերպության փոփոխությունների) և Կազմակերպության վերակազմակերպմամբ կամ լուծարմամբ պայմանավորված պետական գրանցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

2. Կազմակերպության պետական գրանցման նպատակով Գործակալություն են ներկայացվում`

1) պետական գրանցման մասին դիմում.

2) Կազմակերպության հիմնադիր ժողովի արձանագրությունը և սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումները.

3) Կազմակերպության կանոնադրությունը (թղթային կրիչով ներկայացվելու դեպքում` կանոնադրության առնվազն երկու օրինակ).

4) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

5) հիմնադրող իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշումը և իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը), իսկ օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված.

6) տեղեկություններ այն անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարների մասին (անձը նույնականացնող տվյալները, կապի միջոցները), որոնք իրավասու են ներկայացնելու Կազմակերպությունն առանց լիազորագրի, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են.

7) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները:

3. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը պարտավոր է կատարել Կազմակերպության պետական գրանցումը կամ մերժել պետական գրանցումը:

4. Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա գրանցումն իրականացվում է երկու օրվա ընթացքում:

5. Կազմակերպության վերագրանցումը, կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը կամ վերագրանցման, պետական գրանցման մերժումը կատարվում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում, եթե Կազմակերպությունը չի օգտվել փաստաթղթերի նմուշային ձևերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։