Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2020-01-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Կազմակերպության կամավորները և շահառուները

գործել է մինչև 2020-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 17. Կազմակերպության կամավորները և շահառուները

1. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորների:

2. Կազմակերպության շահառուներն են նրա կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը, ի շահ որոնց իրականացվում է Կազմակերպության գործունեությունը: Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասում սույն օրենքին:

3. Եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

4. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի և Կազմակերպության միջև, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանք, իսկ Կազմակերպությունն ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:

5. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են`

1) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.

2) Կազմակերպության անվանումը.

3) Կազմակերպության անունից պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

4) կամավորի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

5) կամավոր աշխատանքի նկարագիրը և աշխատանքային գործառույթները, իրականացման կարգը և պայմանները.

6) Կազմակերպության և կամավորի իրավունքները և պարտականությունները.

7) աշխատաժամանակի ռեժիմը.

8) պայմանագրի գործողության ժամկետը:

Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաև կամավոր աշխատանքի վերաբերյալ այլ պայմաններ:

6. Կազմակերպությունը կամավորին հատուցում է տրամադրում կամավոր աշխատանքի իրականացման արդյունքում վերջինիս կողմից փաստացի կատարված ծախսերի դիմաց:

7. Արգելվում է կամավորներին ներգրավել Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ։

8. Կամավոր աշխատանքի հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։