Գլուխ 4 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 19. Կազմակերպության կառավարման մարմինները
Հոդված 19. Կազմակերպության կառավարման մարմինները
1. Կազմակերպության կառավարման մարմիններն են Ժողովը և գործադիր մարմինը:
2. Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կառավարման այլ մարմիններ, այդ թվում՝ կոլեգիալ կառավարման մարմին, վերստուգող մարմին, որոնց լիազորությունների ժամկետները սահմանվում են օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ:
3. Օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ գործադիր մարմնին վերապահված լիազորությունները կարող է իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնելու Կազմակերպությունը:
4. Կազմակերպության անդամը, որն ընդգրկված է նրա մշտապես գործող մարմիններում, չի կարող միաժամանակ ընտրվել վերստուգող մարմնում: