Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-30-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 32. Կազմակերպության լուծարումը

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 32. Կազմակերպության լուծարումը

1. Լիազոր մարմինը Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով դիմում է դատարան, եթե`

1) Կազմակերպությունը գործունեության ընթացքում իրականացրել է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ ատելություն բորբոքելու կամ բռնություն կամ պատերազմ քարոզելու գործողություն.

2) Կազմակերպության գործունեությունը սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամանակահատվածում կամ մեկ տարվա ընթացքում կասեցման հիմքը չի վերացվել։

2. Լիազոր մարմնի` Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջը պետք է լինի պատճառաբանված` նշելով այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որի խախտումը հիմք է Կազմակերպության լուծարման համար, և ներկայացնելով խախտման փաստը հաստատող ապացույցներ:

3. Կազմակերպությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:

4. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

(32-րդ հոդվածը խմբ. 23.03.22 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։