Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2020-01-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

գործել է մինչև 2020-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 26. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից:

2. Անկախ աուդիտորի եզրակացությունը կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։