Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող հարաբերությունները:
2. Սույն օրենքը չի տարածվում կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների` օրենքով նախատեսված այլ ձևերի վրա: