Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Կազմակերպության կարգավիճակը
Հոդված 2. Կազմակերպության կարգավիճակը
1. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
2. Կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության սահմանափակման կամ սահմանափակ անդամությամբ։
3. Կազմակերպությունը, սույն օրենքին համապատասխան, ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը: