Հոդված 25. Վերստուգող մարմինը
Հոդված 25. Վերստուգող մարմինը
1. Եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է վերստուգող մարմնի կազմավորում, ապա Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Ժողովի կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգող մարմնի եզրակացության հետ միասին:
2. Վերստուգող մարմինն իրավասու է`
1) տարին մեկ անցկացնելու Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.
2) ծանոթանալու Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին.
3) պահանջելու և ստանալու Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ.
4) իրականացնելու Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ:
3. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությանը կից ներկայացվում է վերստուգող մարմնի եզրակացությունը, որն առնվազն պարունակում է տվյալներ`
1) Կազմակերպության գույքի և ստացման աղբյուրների.
2) Կազմակերպության իրականացրած ծրագրերի և դրանց արդյունավետության.
3) ծրագրերի իրականացման ընթացքում ծախսված միջոցների վերաբերյալ: