Հոդված 33. Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 33. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-268 օրենքը:
3. Մինչև սույն օրենքով նախատեսված՝ կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքի շահագործումը, Կազմակերպությունների կողմից հաշվետվությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/) :
4. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2017 թ. հունվարի 16
Երևան
ՀՕ-22-Ն