Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-25-ից մինչև 2020-10-03։Բացել գործող տեքստը
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸԳլուխ 27 · ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 146. Ինքնավար մարմինների անդամների նշանակումը

գործել է մինչև 2020-10-03Բացել ARLIS-ում

Հոդված 146. Ինքնավար մարմինների անդամների նշանակումը

1. Օրենքով ստեղծված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն այդ օրենքով նախատեսված մարմինները: Թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով։ Դիմումին կցվում են օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը թեկնածուի առաջադրման փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է իրավասու մարմին՝ նշելով պատճառների մասին։

2. Եթե ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

3. Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:

4. Ինքնավար մարմնի անդամի նշանակման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Ինքնավար մարմնի անդամը նշանակվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(146-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-175-Ն, խմբ., լրաց. 22.06.20 ՀՕ-309-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։