Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-27-ից մինչև 2018-02-10։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 64. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

գործել է մինչև 2018-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 64. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

1. Առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ, որով չի կարող սահմանափակվել զեկուցողների, նրանց հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել ելույթի կամ հարց տալու համար Կանոնակարգով ուղղակիորեն սահմանված ժամանակը:

2. Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն՝

1) արտահերթ նստաշրջանը կամ նիստը նախաձեռնողը՝ օրակարգում ընդգրկված հարցի քննարկման մասին.

2) գլխադասային հանձնաժողովը՝ իր իրավասությանը վերապահված հարցի քննարկման մասին.

3) հիմնական զեկուցողը՝ իր ներկայացրած հարցի քննարկման մասին.

4) քննիչ հանձնաժողովը՝ իր զեկույցի քննարկման մասին:

3. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել մինչև Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը սկսվելը և քվեարկության է դրվում առանց քննարկման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։