Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-27-ից մինչև 2018-02-10։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 16 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 71. Օրենքի նախագծի նախնական քննարկման ընդհանուր կարգը

գործել է մինչև 2018-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 71. Օրենքի նախագծի նախնական քննարկման ընդհանուր կարգը

1. Օրենքի նախագծի նախնական քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգով իրականացնում է գլխադասային հանձնաժողովը, ինչպես նաև այլ մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ Խորհրդի առաջարկությամբ կարող են իրականացնել նաև մյուս մշտական հանձնաժողովները:

2. Գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) նախագծի առաջին և երկրորդ ընթերցումից առաջ Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա նախագիծն ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում.

2) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

3. Եթե հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողը բացակայում է, ապա քննարկումը մեկ անգամ առանց քվեարկության հետաձգվում է: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը հանձնաժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա այն շրջանառությունից հանվում է:

4. Եթե գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովները կարող են մինչև հարցի քննարկումն սկսվելը իրենց գրավոր եզրակացությունները ներկայացնել Ազգային ժողով: Այդ դեպքում մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովում, ինչպես նաև Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ:

6. Բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերի, օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացվում եզրակացության վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերին նախորդող ուրբաթ օրը: Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովների եզրակացությունները ներկայացնելու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

7. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը Կանոնակարգի 38-րդ հոդվածով սահմանված կարգով հարցն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի համապատասխան բաժնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։