ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 17 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 77. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը
Հոդված 77. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը
1. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը, խմբակցությունը և Կառավարությունը:
2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում:
3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում: