ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 18 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 82. Երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկումը
Հոդված 82. Երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկումը
1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն առանց փոփոխության գլխադասային հանձնաժողովում քննարկվում է գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միևնույն օրենքի նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:
2. Հարցը հանձնաժողովում քննարկվում է Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-5-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով: