Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-15-ից մինչև 2011-01-06։Բացել գործող տեքստը

Հոդված 23. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

գործել է մինչև 2011-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 23. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

1. Պաշտպանի գործունեությունն ապահովելու համար Պաշտպանը ստեղծում է աշխատակազմ:

2. Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Պաշտպանի գործունեության իրավաբանական, կազմակերպչական, գիտական-վերլուծական, տեղեկատվական և այլ ապահովում:

3. Պաշտպանի աշխատակազմը պետական հիմնարկ է, որն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք: Մարզերում կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանի մարզային ներկայացուցչություններ:

4. Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ չեն և աշխատում են ժամկետային աշխատանքային պայմանագրերով: (նախադասությունները հանվել են 01.06.06 ՀՕ-112-Ն)

5. Այն անձինք, ովքեր որևէ պաշտոն են զբաղեցնում Պաշտպանի աշխատակազմում, չեն կարող մեղադրվել, հետաքննության ենթարկվել, ձերբակալվել, կալանքի ենթարկվել կամ դատի տրվել Պաշտպանի հանձնարարականի համաձայն իրենց պարտականությունները կատարելիս, որևէ գործողության, կարծիքի կամ ընդունած որոշման համար: Եթե աշխատակազմում որևէ պաշտոն զբաղեցնող անձը ձերբակալվում է, կալանքի է ենթարկվում կամ դատի է տրվում այլ հանգամանքի պատճառով, ապա մեղադրող մարմինը պետք է սահմանված կարգով և ժամկետում այդ մասին տեղեկացնի Պաշտպանին:

(23-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։