Հոդված 24. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 24. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
1. Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի նրանց բնականոն գործունեությունը:
2. Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով:
2.1. Պաշտպանի աշխատավարձը հաշվարկվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
2.2. Պաշտպանի աշխատակազմի աշխատավարձի ամսական ֆոնդը որոշվում է դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափի 4.2-ապատիկի և Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց թվաքանակի արտադրյալով։ Դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափի ավելացման դեպքում բազային դրույքաչափի ավելացված մասի նկատմամբ 4.2 գործակցի փոխարեն կիրառվում է 1.2 գործակիցը:
3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի և աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
4. Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:
Կառավարությունն Ազգային ժողով և Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:
5. Պաշտպանն ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական միջոցները:
6. Ֆինանսական և բյուջետային հաշվետվությունները Պաշտպանը ներկայացնում է համապատասխանաբար սույն օրենքի 17-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան:
(24-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն, փոփ. 13.11.12 ՀՕ-191-Ն)