Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-06-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱԿՈՒՄԲԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 27. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2007-06-16Բացել ARLIS-ում

Հոդված 27. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ֆինանսական փոխադարձ օգնությունը սահմանափակվում է ակումբի կողմից տվյալ դեպքի համար սահմանված օգնության առավելագույն չափով: Ֆինանսական փոխադարձ օգնությունն իրականացվում է դրամական և ոչ դրամական ձևով` ելնելով վնասի կամ կորստի ընդունելի և արդյունավետ վերականգնման նպատակահարմարությունից:

2. Ֆինանսական փոխադարձ օգնությունների տրամադրումը կատարվում է խորհրդի որոշումով, որով սահմանվում է նաև օգնության գումարի չափը: Որոշման համար հիմք է հանդիսանում ակումբի անդամի դիմումը, խորհրդի կողմից կազմված հանձնաժողովի արձանագրող հավաստագիրը (ակտը), որի կազմման համար կարող է հիմք հանդիսանալ Ակումբների միության փորձագետի (փորձագետների) եզրակացությունը, անհրաժեշտության դեպքում նաև` մասնագիտացված կազմակերպությունների, պետական, տեղական ինքնակառավարման լիազոր մարմինների կողմից` դեպքից առաջացած կորուստների, վնասների չափերի վերաբերյալ տրված եզրակացությունը կամ այլ հիմնավորող փաստաթղթերը:

3. Ակումբի կողմից տարեկան ֆինանսական փոխադարձ օգնության ծրագրով սահմանված գույքային վնասների և կորուստների դեպքում օգնությունը տրվում է միայն ակումբի անդամի սեփականություն հանդիսացող և (կամ) ակումբի գրանցամատյանում գրանցված գույքին պատճառված վնասների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։