Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11. ԳՐԱՎՈՐ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. ԳՐԱՎՈՐ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

1. Խորհրդակցությունների անցկացման դեպքում յուրաքանչյուր մասնակից շահագրգիռ կողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ գրավոր փաստարկներ ու առարկություններ ներկայացնել` ոչ ուշ, քան խորհրդակցության նախատեսված օրվանից 10 օր առաջ: Խորհրդակցությունից հետո` 10 օրվա ընթացքում, դրան մասնակցած կողմերը կարող են հետագա գրավոր փաստարկներ ու առարկություններ ներկայացնել` ի պատասխան խորհրդակցությունների ընթացքում բերված տեղեկությունների ու փաստարկների:

2. Խորհրդակցությունների չանցկացման դեպքում յուրաքանչյուր մասնակից շահագրգիռ կողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող գրավոր փաստարկներ ներկայացնել Լիազոր մարմին ոչ ուշ, քան ուսումնասիրության ավարտի նախատեսված օրվանից 45 օր առաջ: Գրավոր փաստարկների ներկայացման ժամկետից հետո` 10 օրվա ընթացքում, մասնակից շահագրգիռ կողմերը կարող են լրացուցիչ գրավոր փաստարկներ ներկայացնել` ի պատասխան այլ կողմերի ներկայացրած գրավոր փաստարկների:

3. Ժամանակավոր միջոցառման կիրառման հնարավորությունը դիտարկելու դեպքում մասնակից շահագրգիռ կողմերը կարող են ուսումնասիրությանն առնչվող իրենց գրավոր փաստարկները ներկայացնել Լիազոր մարմին ոչ ուշ, քան ժամանակավոր միջոցառման կիրառման նախատեսված ժամկետից 15 օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։