Գլուխ II · ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12. ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՈՐԾԸ
Հոդված 12. ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՈՐԾԸ
1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ուսումնասիրության առնչությամբ կազմում է հրապարակայնորեն մատչելի գործ, որտեղ, հաշվի առնելով սույն օրենքի 23-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջները, զետեղվում են գործին առնչվող բոլոր եզրակացություններն ու որոշումները, ծանուցումները, խորհրդակցությունների արձանագրությունները, Լիազոր մարմնին տրամադրված գրավոր փաստարկները և Լիազոր մարմնի կողմից հրապարակման արժանի համարվող, ցանկացած տեսակի այլ փաստաթղթերը:
2. Հրապարակայնորեն մատչելի գործի նյութերը պետք է մատչելի լինեն հասարակությանը` ծանոթացման կամ պատճենահանման համար: