Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-07-04-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 18. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

գործել է մինչև 2012-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Ներքին շուկայի ժամանակավոր պաշտպանական միջոցառումները կիրառվում են ծայրահեղ դեպքերում, երբ առկա են ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով ներմուծումը լուրջ վնաս է հասցրել տնտեսության ճյուղին կամ ստեղծել է լուրջ վնասի վտանգ, ինչի կանխման կամ շտկման համար պահանջվում է հրատապ միջամտություն:

2. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումները կիրառվում են գործող մաքսատուրքի դրույքաչափի բարձրացման ձևով (անկախ ապրանքի ներմուծման համար գործող մաքսատուրքի դրույքաչափից): Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման տևողությունը չի կարող գերազանցել 180 օրը:

3. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-209-Ն)

4. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման մասին որոշումներն ընդունվում են ուսումնասիրությունները սկսելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս, և ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

5. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների ենթակա ապրանքն ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության տարածք կարող է ներմուծվել ժամանակավոր միջոցառմամբ սահմանված մաքսատուրքի գումարը վճարելուց կամ այն գրավով կամ այլ համարժեք երաշխիքով ապահովելուց հետո

6. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման ընթացքում Լիազոր մարմինը շարունակում է ուսումնասիրությունը` պարզելու պաշտպանական միջոցառումների կիրառման հետագա անհրաժեշտությունը:

7. Եթե հետագա ուսումնասիրությունների արդյունքում Լիազոր մարմինը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով ներմուծումը լուրջ վնաս չի հասցնում տնտեսության ճյուղին կամ լուրջ վնասի վտանգ չի ստեղծում, ապա ժամանակավոր միջոցառումների կիրառման ընթացքում մաքսատուրքի ավելի վճարված գումարները վերադարձվում են վճարողներին` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից հետո` երեք ամսվա ընթացքում:

(18-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-209-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։