Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Սկզբնական պաշտպանական միջոցառման տևողությունը, ներառյալ` ժամանակավոր միջոցառման տևողությունը, չպետք է գերազանցի 4 տարին:

2. Նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե Լիազոր մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ լուրջ վնասը կանխելու կամ շտկելու համար անհրաժեշտ է շարունակել պաշտպանական միջոցառման կիրառումը և փաստեր կան, որ դրանց կիրառման արդյունքում նկատելի է տնտեսության ճյուղի իրավիճակի բարելավում:

3. Պաշտպանական միջոցառման ժամկետի երկարացման առնչությամբ ուսումնասիրությունը պետք է սկսվի արդեն կիրառվող սկզբնական միջոցառման ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ:

4. Պաշտպանական միջոցառման ընդհանուր տևողությունը (ներառյալ` ժամանակավոր միջոցառման տևողությունը և սկզբնական ու երկարացված միջոցառումների տևողությունները) չպետք է գերազանցի 8 տարին:

5. Պաշտպանական միջոցառման ժամկետի երկարացումը պետք է տարածվի նույն ապրանքների նկատմամբ, որոնց համար կիրառվում էր սկզբնական պաշտպանական միջոցառումը: Երկարացված պաշտպանական միջոցառման պայմանները չպետք է ավելի խիստ լինեն, քան սկզբնական միջոցառման կիրառման ժամկետի ավարտի պահին եղած պայմանները:

6. Եթե պաշտպանական միջոցառման տևողությունն անցնում է մեկ տարվանից, ապա դրա կիրառման ողջ ժամանակահատվածում, ինչպես նաև միջոցառման երկարացման ժամկետի ընթացքում այդ միջոցառման կիրառման պայմանները պարբերաբար պետք է ազատականացվեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։