Հոդված 7. ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հոդված 7. ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Բավարար հիմքերի առկայության դեպքում Լիազոր մարմինը, տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից, դիմումի ստացման օրվանից` մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` ուսումնասիրություն սկսելու թույլտվության համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն սկսելը մերժելու մասին` Լիազոր մարմնի առաջարկության ստացման օրվանից` տասնհինգ օրվա ընթացքում:
3. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի բացակայության դեպքում Լիազոր մարմինը տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից դիմումի ստացման օրվանից` 1 ամսվա ընթացքում, որոշում է կայացնում ուսումնասիրություն չսկսելու մասին: Իր որոշման մասին Լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին(ներին)` որոշման կայացման օրվանից հետո` 7 օրվա ընթացքում: