Հոդված 6. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 6. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
1. Ուսումնասիրությունն սկսելուց առաջ, տնտեսության ճյուղի տնտեսավարող սուբյեկտների գրավոր պահանջով կամ Լիազոր մարմնի նախաձեռնությամբ, տեղի են ունենում ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների շուրջ խորհրդակցություններ` Լիազոր մարմնի և տնտեսության ճյուղի տնտեսավարող սուբյեկտների միջև:
2. Խորհրդակցությունները պետք է տեղի ունենան սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված գրավոր դիմումը Լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում:
3. Խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են ուսումնասիրվող ապրանքի ներմուծման միտումների և պայմանների, դրա հետ կապված տնտեսական ու առևտրային իրադրության և կիրառվելիք միջոցառումների հետ կապված հարցերը:
4. Խորհրդակցությունները տեղի են ունենում նաև պաշտպանական միջոցառման կիրառման ընթացքում: Այդպիսի խորհրդակցությունները հրավիրվում են ոչ ուշ, քան միջոցառման կիրառման ժամկետի կեսը լրանալը, և դրանց ընթացքում քննարկվում են`
ա) միջոցառման ունեցած ազդեցությունները.
բ) միջոցառման ազատականացման ընթացքը և եղանակները.
գ) միջոցառման հետագա կիրառման անհրաժեշտությունը: