Հոդված 43. Համայնքի ղեկավարի գործունեությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում
Հոդված 43. Համայնքի ղեկավարի գործունեությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում
(վերնագիրը խմբ. 17.12.14 ՀՕ-232-Ն)
1. Համայնքի ղեկավարն աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.
1) համայնքի տարածքում կազմակերպում է սոցիալական աջակցության (ծառայությունների) տրամադրումը և տեղական ինքնակառավարման մարմինների` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեությունը:
2. Համայնքի ղեկավարը աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ.
2) միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
(43-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-232-Ն)