Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-01-ից մինչև 2016-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Տեղական ինքնակառավարման մարմինները

գործել է մինչև 2016-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 7. Տեղական ինքնակառավարման մարմինները

Ժողովրդի իշխանություն իրականացնելու և համայնքային խնդիրները լուծելու նպատակով համայնքներում օրենքով սահմանված կարգով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար: (նախադասությունը հանվել է 07.12.15 ՀՕ-174-Ն)

Համայնքի ավագանին ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորություններ:

Համայնքի ավագանին իր լիազորություններն ստանձնում է ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը:

Համայնքի ղեկավարը պաշտոնապես ներկայացնում է համայնքը, համայնքի գործադիր մարմինն է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը:

Արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

(7-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-166-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-342-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-149-Ն, 07.12.15 ՀՕ-174-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։