Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 23. Համայնքի ավագանու անդամի ծախսերի հատուցումը և գործունեության երաշխիքները
Հոդված 23. Համայնքի ավագանու անդամի ծախսերի հատուցումը և գործունեության երաշխիքները
(վերնագիրը լրաց. 19.06.13 ՀՕ-72-Ն)
Համայնքի ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:
Համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաև հանրային հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու համար յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ է հատկացնում համայնքի ավագանու անդամին:
(23-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-72-Ն)