Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 75. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը
Հոդված 75. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը
Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
(մասն ուժը կորցրել է 25.05.16 ՀՕ-60-Ն)
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի կառուցվածքային և (կամ) հաստիքացուցակի փոփոխություններ:
(75-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, 30.09.08 ՀՕ-164-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-342-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-149-Ն, 25.05.16 ՀՕ-60-Ն)