Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ, Գյումրու եվ Վանաձորի համայնքի ղեկավարի ընտրության կարգը
Հոդված 27. Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը
Հոդված 27. Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը
(վերնագիրը խմբ. 05.02.13 ՀՕ-6-Ն)
Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`
1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 52,57 տոկոսը.
2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 62,06 տոկոսը.
3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 71,55 տոկոսը.
4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 81,04 տոկոսը.
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 90,52 տոկոսը:
(27-րդ հոդվածը խմբ. 05.02.13 ՀՕ-6-Ն)