Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-07-11-ից մինչև 2017-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 10 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 84. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2017-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 84. Անցումային դրույթներ

1. Մինչև պարտադիր լիազորությունների իրականացման կարգն օրենքով սահմանվելը, դա կարող է սահմանել համայնքի ավագանին:

2. Կառավարությունը, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը սահմանում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման կարգը և համապատասխան ֆինանսական միջոցները:

3. Պետության կողմից սույն օրենքով համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխությունների հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում պետության կողմից պաշտոնական տրանսֆերտների ձևով համայնքին տրամադրվող հատկացումները կասեցվում են մինչև համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը:

4. Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, տեղական ինքնակառավարման մարմիններին է փոխանցում համայնքի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի սկզբնական հաշվառման տվյալները` հողերի ընթացիկ հաշվառումը և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու նպատակով:

5. Սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված լիազորությունը` իրավաբանական անձանց մասով, համայնքներին է փոխանցվում 2003 թվականի հունվարի 1-ից:

6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի լիազորությունն այդ համայնքներին է փոխանցվում մինչև 2004 թվականի հունվարի 1-ը:

7. (մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-493-Ն)

8. Պետական սեփականություն համարվող հողերը համայնքներին որպես սեփականություն փոխանցելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ սահմանված կարգով կնքված և պետական գրանցում ստացած վարձակալության (օգտագործման և տիրապետման) պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը: Համայնքներն այդ պայմանագրերի մասով դառնում են պետության իրավահաջորդը:

8.1. Համայնքի ավագանու հավանությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:

8.2. Արգելվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:

9. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:

10. (մասն ուժը կորցրել է 07.12.15 ՀՕ-174-Ն)

11. Սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասության դրույթի իրականացումն ապահովվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում:

12. Սույն օրենքի 67-րդ հոդվածի դրույթները համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ են մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարվանից:

13. Օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:

14. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ուրցաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ, Սյունիքի մարզի Գորիս, Գորայք, Մեղրի, Տեղ համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, Վայոց ձորի մարզի Զառիթափ, Ջերմուկ, Վայք, համայնքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջանիստ, Շաղափ, Ուրցաձոր, Շիրակի մարզի Ալվար, Աղվորիկ, Ամասիա, Աշոցք, Արդենիս, Արեգնադեմ, Արփենի, Բանդիվան, Բաշգյուղ, Բավրա, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Գոգհովիտ, Գտաշեն, Զարիշատ, Զորակերտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Ծաղկուտ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Հողմիկ, Հովտուն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մեղրաշատ, Մուսայելյան, Շաղիկ, Ողջի, Ջրաձոր, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար, Սյունիքի մարզի Ագարակ, Ալվանք, Ակներ, Արավուս, Բարձրավան, Գորայք, Գորիս, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Ծղուկ, Կարճևան, Կոռնիձոր, Կուրիս, Հարթաշեն, Մեղրի, Ներքին Խնձորեսկ, Նռնաձոր, Շուռնուխ, Շվանիձոր, Որոտան, Սառնակունք, Սպանդարյան, Վահրավար, Վաղատուր, Վարդանիձոր, Վերիշեն, Տաշտուն, Տեղ, Քարահունջ, Քարաշեն, Վայոց ձորի մարզի Ազատեկ, Արին, Արտավան, Բարձրունի, Գնդեվազ, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կարմրաշեն, Հերհեր, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Ջերմուկ, Սարավան, Սերս, Փոռ, Վայք, Տավուշի մարզի Այրում, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Նոյեմբերյան, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները համարել դադարած:

Այդ ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանմամբ և համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:

15. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների ստանձնումը:

(84-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-103-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն, խմբ., լրաց. 23.06.11 ՀՕ-227-Ն, լրաց. 11.09.12 ՀՕ-177-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն, 21.12.15 ՀՕ-186-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։