Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-17-ից մինչև 2025-06-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 38. Համայնքի ղեկավարի լիազորությունները ֆինանսների բնագավառում

գործել է մինչև 2025-06-23Բացել ARLIS-ում

Հոդված 38. Համայնքի ղեկավարի լիազորությունները ֆինանսների բնագավառում

1. Համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, դրանում առաջարկվող փոփոխությունները, բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն.

1.1) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները, ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը համայնքային մասհանումների ծախսերի մասով տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

2) տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

5) համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

6) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ` համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վարկերի ձևով միջոցների ներգրավման հարցը.

7) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները.

8) օրենքով սահմանված կարգով ապահովում է համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը:

(38-րդ հոդվածը խմբ. 25.05.22 ՀՕ-134-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-53-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։