Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-26-ից մինչև 2026-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 26. Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

գործել է մինչև 2026-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 26. Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

1. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) նա հրաժարական է տվել.

2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

7) նա վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ:

2. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին և 7-րդ կետերի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:

3.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում կարող է հետ վերցնել: Համայնքի ղեկավարի կողմից հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չվերցնելու դեպքում աշխատակազմի քարտուղարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձևով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը չկազմվելու մասին հաղորդումը աշխատակազմի քարտուղարը ներկայացնում է մարզպետարան:

3.2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում ավագանին ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են մահվան փաստը լիազոր մարմնի կողմից գրանցվելու օրվանից: Համայնքի ղեկավարի մահվան մասին պետական վկայականը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը ներկայացնում է մարզպետարան այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ և 4-րդ մասերով նախատեսված որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում են կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ և 4-րդ մասերով նախատեսված որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

(26-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 17.11.21 ՀՕ-354-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։