Հոդված 29. Աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կազմավորումը
Հոդված 29. Աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կազմավորումը
1. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքները (համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում), աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:
2. Համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը։ Համայնքի ղեկավարը աշխատակազմի և հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը ավագանու կողմից հաստատվելուց (վերահաստատվելուց) հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններում:
3. Համայնքային ծառայողների նշանակման և զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին:
(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 09.06.17 ՀՕ-94-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-24-Ն, 17.11.21 ՀՕ-354-Ն)