Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ լիազորությունների իրականացման ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 95. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության հիմնական սկզբունքները

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 95. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության հիմնական սկզբունքները

1. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։

2. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն:

3. Իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:

4. Մասնագիտական հսկողությունը իրականացվում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով:

5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ համայնքային հիմնարկներում գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

7. Համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, համայնքի սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

8. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը միջամտության և հսկողության դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով և պետք է համաչափ լինեն նման միջամտությամբ կամ հսկողությամբ հետապնդվող իրավաչափ նպատակին, և հաշվի առնվի համայնքի բնակիչների հանրային շահը:

(95-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-66-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-194-Ն)

Ակտի պատկեր

(95-րդ հոդվածի 6-րդ մասը՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ Պետական վերահսկողական ծառայությանը նույն օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններում կամ համայնքային հիմնարկներում վերահսկողություն իրականացնելու լիազորություն վերապահելու մասով, և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 95-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հիշյալ վերահսկողությունը՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին և 188-րդ հոդվածին հակասող և անվավեր 24.03.26 ՍԴՈ-1822 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։